Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Մարտի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ջոկերի կազմով անցկացվել են մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունքներ:

Տեսական և գործնական ստուգողական պարապմունքները միտված էին անձնակազմի մասնագիտական ունակությունների ամրապնդմանն ու պատրաստության մակարդակի բարձրացմանը, համատեղ խնդիրների լուծման կարողությունների զարգացմանը։

Պարապմունքների ընթացքում խաղարկվել է նաև պատերազմական գործողություններին մոտեցված վարժանք։ Զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված խնդիրները։

Խորագիր՝ Նորություններ


11/03/2021