Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամաններն ու լինել հայոց բանակի արժանի զինվորներ:

Ստորաբաժանումների հրամանատարները խաղաղ ծառայություն են մաղթել զինվորներին և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

Խորագիր՝ Նորություններ


09/03/2021