Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



Մարտի 1-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

Պարապմունքի ընթացքում կատարելագործվել են հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման հմտությունները, ստուգվել է զինծառայողների անհատական պատրաստվածությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված կրակային խնդիրները, հաջողությամբ խոցել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները:

Խորագիր՝ Նորություններ


01/03/2021