Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ



ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄՀակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում աչքի են ընկել կրտսեր սերժանտ Արման Դավիթի Հարությունյանը, սերժանտ Նարեկ Թևանի Դավթյանը, շարքային Արեգ Արարատի Սողոմոնյանը, շարքային-պայմանագրային Արթուր Գերասիմի Հակոբյանը, շարքային Աղասի Եղիշեի Աղասյանը:

♦♦♦

Կապիտան Հայկ Սամվելի Ասրյանը հմտորեն ղեկավարել է գումարտակի անձնակազմի գործողությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված մարտական խնդիրներն ու կորուստներ պատճառել հակառակորդին:

♦♦♦

Սանհրահանգիչ, կրտսեր սերժանտ Սամվել Անդրանիկի Հովակիմյանը ցուցաբերել է անձնական խիզախություն, ակտիվ հրետակոծության պայմաններում տարհանել վաշտի բոլոր վիրավոր զինծառայողներին, ցուցաբերել վերջիններիս անհրաժեշտ բուժօգնություն:

♦♦♦

Շարքային Սերգեյ Էդվարդի Մելքոնյանը ակտիվ մարտ է վարել թշնամական ուժերի դեմ, կասեցրել նրանց առաջխաղացումը, պատճառել կենդանի ուժի կորուստներ:

♦♦♦

Լեյտենանտ Ռաֆիկ Հակոբի Ամիրջանյանը ցուցաբերել է անձնական արիություն, ոչնչացրել մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ:

♦♦♦

Շարքային Կարեն Գրիգորիի Մարտիրոսյանը խոցել է թշնամու տեխնիկա, աչքի ընկել արդյունավետ գործողություններով, բարդ իրավիճակում մարտի դաշտից տարհանել չորս վիրավոր համածառայակիցների:

♦♦♦

Մայոր Սարգիս Վալերիկի Սարգսյանը, իր հետ վերցնելով 10 զինծառայողների, գնացել ու հետ է գրավել հրամանատարական դիտակետը՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Մարտական մեկ այլ դրվագում մայոր Սարգսյանը արիաբար մասնակցել է կարևոր բարձունքներից մեկի պաշտպանությանը, ոչնչացրել մեծ քանակությամբ կենդանի ուժ և կասեցրել թշնամու 100 հոգանոց խմբի գրոհները:

♦♦♦

Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրսբերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու մարտերին:

♦♦♦

Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիսարևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ:

♦♦♦

Հյուսիսարևելյան ճակատային գծում թշնամական ուժերի ջախջախմանը նպաստել և մեր դիրքերի մատույցները անառիկ է պահել կապիտան Սարգիս Վաչագանի Ջիլավյանը:

♦♦♦

Սերժանտ Էդգար Սուրենի Եղիազարյանը հարավային ճակատում մասնակցել է մեր ուժերի կազմակերպած հակագրոհին՝ յուրային հրամանատարական դիտակետի վրա տեղադրելով մեր դրոշը և կորուստներ պատճառել հակառակորդին:

♦♦♦

Թշնամական հրետակոծության պայմաններում ծառայողական պարտականությունները և մարտական առաջադրանքները բարձր մակարդակով ու բարեխղճորեն են կատարել պահեստազորային Գարի Էդուարդի Հովսեփյանը, կապիտան Էմմա Արամայիսի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Վլադիմիրի Գրիգորյանը, Արսեն Ստեփանի Պետրոսյանը, ավագ սերժանտ-պայմանագրային Արտաշես Վալերիի Ավանեսյանը:

♦♦♦

Լեյտենանտ Իգոր Վլադիմիրի Պողոսյանը մասնակցել է դիրքերից մեկի հետ գրավման գործողություններին, համառորեն կռվել հակառակորդի գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթակա անձնակազմը և պատճառել թշնամուն մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում և նույն գործողությունների ժամանակ աչքի են ընկել շարքայիններ՝ Միքայել Գառնիկի Բեգլարյանը, Գուրգեն Արտակի Ղազարյանը, լեյտենանտ Էմին Լավրենտի Ունուսյանը:

♦♦♦

Շարքային Քոչար Բորիսի Բարսեղյանը մեծ նվիրումով կատարել է առաջադրված մարտական խնդիրները, գնդացրով ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ:

♦♦♦

Մայոր Կարեն Հովհաննեսի Աթոյանը հարավային ու հարավարևելյան ուղղություններում հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները և ոչնչացրել թշնամական կենդանի ուժեր:

♦♦♦

Շարքային-պայմանագրային Վահան Սուրիկի Թադևոսյանը թշնամական կրակի տակ տարհանել է վիրավոր զինծառայողներին:

♦♦♦

Կրտսեր սերժանտ Հարություն Ալեքսանի Հարությունյանը ոչնչացրել է թշնամու ուժերին, կասեցրել մեր դիրք վերջիններիս ներթափանցման փորձը:

♦♦♦

Լեյտենանտ Իգիթ Եսային Գևորգյանը ոչնչացրել է թշնամական շուրջ 4 տասնյակ զինվորականի, խոցել մեկ տանկ, ցուցաբերել խիզախություն և հմտորեն ղեկավարել դասակը:

♦♦♦

Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելիս մարտավարամասնագիտական բարձր ունակություններ են դրսևորել հրետանավորներ՝ մայոր Դավիթ Մանվելի Մկրտումյանը, մայոր Գևորգ Վարոսի Սիմոնյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Խաչատուրի Կարապետյանը, լեյտենանտ Արմեն Աշոտի Հարությունյանը, կապիտան Նարեկ Հովսեփի Հովսեփյանը, , սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Ռադիկի Հայրապետյանը, Մուրադ Համիկի Աղայանը, շարքային Դավիթ Տիգրանի Դավթյանը:

♦♦♦

Կրտսեր սերժանտ Վահե Արթուրի Եղիկյանը հարավային ուղղությամբ ջոկի կազմով ետ է մղել թշնամու ներթափանցող ուժերին և պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ:

♦♦♦

Ավագ լեյտենանտ Վարդգես Վահագնի Մինասյանը հմտորեն ղեկավարել է վաշտը և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ:

♦♦♦

Կրտսեր սերժանտ Հակոբ Արկադյայի Աբրահամյանը ռազմավարական բարձունքներից մեկում արիաբար մասնակցել է թշնամական ուժերը ետ շպրտելու գործողությանը, կրակագծից դուրս բերել զոհերին ու վիրավորներին:

♦♦♦

Շարքային, գնդացրորդ Հայկ Դավթի Աբելյանը մարտական բարդ իրավիճակում իր վրա է վերցրել հրամանատարությունը և մարտական դիրքի վրա հակառակորդի գրոհի ժամանակ ղեկավարելով անձնակազմին, ետ է մղել թշնամական ուժերին:

♦♦♦

Մարտական դիրքերից մեկում թշնամական բազմաթիվ գրոհները հետ մղելու, կարևոր բարձունքներ պաշտպանելու ժամանակ աչքի են ընկել և թշնամուն զգալի կորուստներ պատճառել մայոր Վիկտոր Իմիրի Պապոյանը, կապիտան Ստյոպա Միշայի Ավագյանը, կապիտան Տիգրան Արտեմի Վանյանը, լեյտենանտ Բաբկեն Արթուրի Մխոյանը, կապիտան Ասպետ Մինասի Հակոբյանը, շարքային Գրիգորի Հովիկի Պետրոսյանը:

♦♦♦

Շարքայիններ Դավիթ Գուրգենի Ալեքսանյանն ու Համլետ Արտյոմի Գրիգորյանը հարավային ճակատային գծում ոչնչացրել են հակառակորդի երկու դիտակետ:

Նույն հատվածում թշնամական ակտիվ կրակակետ են ոչնչացրել կապիտան Արսեն Բորիսի Ահանյանը, կրտսեր սերժանտ Սերգեյ Սերյոժայի Հայրապետյանը, շարքայիններ Արման Ռուբենի Եգանյանն ու Հայկ Անդրանիկի Սանթոյանը:

♦♦♦

Լեյտենանտ Նարեկ Ալիկի Ղազարյանը մարտական գործողությունների ընթացքում դրսևորել է խիզախություն, ոչնչացրել թշնամու երկու տանկ, մեկ զրահատեխնիկա և կենդանի ուժ:

♦♦♦

Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված կարևոր բարձունքներից մեկում, հակառակորդի բազմաթիվ գրոհները կասեցնելիս աչքի են ընկել և անձնական արիություն ցուցաբերել շարքայիններ՝ Արգիշտի Արայի Անդրեասյանը, Ռուդիկ Սամվելի Սարուխանովը, Գագիկ Արթուրի Շախյանը, Արամայիս Աշոտի Գալստյանը:

♦♦♦

Կրտսեր սերժանտ Կարեն Գագարինի Աբրահամյանը ոչնչացրել է մեծ քանակությամբ մարդկային ուժ և մարտի դաշտից, թշնամական հրետակոծության տակ, տարհանել չորս վիրավոր մարտընկերների:

Խորագիր՝ #2 (1373) 20.01.2021 - 26.01.2021, Ազգային բանակ


21/01/2021