Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԵՆՔ ՀԻԱՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶՆՈՎ»
«ՄԵՆՔ ՀԻԱՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶՆՈՎ»

«ՄԵՆՔ ՀԻԱՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶՆՈՎ»Դուք աննկարագրելի ուժեղ եք, ի´մ երկրի մարտիկներ: Դուք հասցնում եք ոչ միայն պաշտպանել մեր պետության սահմանները, այլև հրադադարի հազվագյուտ պահերին նկարահանել տեսանյութեր, որոնցով քաջալերում եք թիկունքի բնակչությանը և խնդրում նրանց չանհանգստանալ: Յուրաքանչյուր նման տեսանյութ ուղերձ է ոչ միայն մեզ, այլև գալիք սերունդներին: Դա զրույց է հավերժության հետ: Յուրաքանչյուր նման տեսանյութ հաստատում է, որ հաղթանակը մերն է լինելու:

Մենք հիանում ենք ձեզնով: Մենք աղոթում ենք ձեզ համար: Մենք սպասում ենք ձեզ:

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ