Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՀԱՍՑԵՆ Է ՈՒ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ



ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՀԱՍՑԵՆ Է ՈՒ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸԿարծում եմ՝ հոգեբանական առումով հաղթանակի հասնելու համար նույն հատկանիշներն են պետք և՛ մարտադաշտում, և՛ շախմատային խաղատախտակի մոտ։ Եվ այդ հատկանիշներից ամենագլխավորը պարտությունը հաղթանակի վերածելու կամքն է, ոտքի կանգնելու և ամեն ինչ զրոյից սկսելու վճռականությունը։ Դու միշտ կարող ես դասեր քաղել քո սխալներից և առաջ շարժվել ավելի իմաստնացած, ավելի կազմակերպված ու համառորեն։ Կարող ես քո համահավաք ուժը մասնատող բոլոր գործոնները չեզոքացնել և ամենամեծ ջանքերդ ուղղել նվիրական երազանքի իրականացմանը։ Հռոմի պես հզոր կայսրությունը քանդվեց առաջին հերթին ներքին պառակտումների, դավաճանությունների ու դավադրությունների պատճառով։ Մենք պետք է կարողանանք յուրացնել մարդկության փորձը ու չկրկնել անցյալի սխալները ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաև խաղաղ պայմաններում: Որովհետև պատերազմի ժամանակ մենք թշնամու դեմ հանում ենք խաղաղության ընթացքում ամբարած ուժը։ Մենք փոքր երկիր ենք, բայց մեր խնդիրները մեծ են, մեր պատմական բեռը ծանր է, ուստի վրիպումները կարող են ճակատագրական դառնալ մեզ համար։ Ե՛վ անհատի, և՛ ազգի կյանքում լինում են պահեր, երբ պարզապես իրավունք չունես պարտվելու, սպառել ես պարտության թույլատրելի չափաբաժինը:

Ես բարձրացրել եմ իմ փոքրիկ երկրի անունը աշխարհում։ Ու գիտեմ, թե ինչ ուրախություն եմ պարգևել ազգիս իմ հաղթանակներով։ Գիտեմ՝ ինչպես եմ ոգևորել իմ հայրենակիցներին։ Այսօր սահմանին հայ տղամարդիկ, նույնիսկ կանայք իրենց կյանքն են զոհաբերում հայրենիքի համար ու չեն ափսոսում։ Ամեն մեկս մեր ուրույն առաքելությամբ ենք եկել աշխարհ։ Եվ այդ առաքելության մեջ գլխավորը հայրենիքիդ և ժողովրդիդ հանդեպ պարտքն է։ Իմ բոլոր զոհողությունները գիտակցված են, տրամաբանված ու հաշվարկված։

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


03/10/2020