Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԷՐՈՒԴԻՏ» ՄՐՑԱՁԵՎԸ



«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԷՐՈՒԴԻՏ» ՄՐՑԱՁԵՎԸՀայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը: Մասնակիցները մրցում են ոչ միայն ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 28-ին կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Յուրաքանչյուր թեստում եղել է 12 հարց, որից երեքը միմյանց տվել են մրցող թիմերը: Հարցերն առավելապես եղել են Հայրենական մեծ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ:

Այստեղ նույնպես լուրջ մրցակցություն է ծավալվել: Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հունաստանն է: Հայկական թիմն այս մրցաձևում երրորդն է:

Մրցաձևի ավարտին թիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:

Խորագիր՝ Նորություններ


31/08/2020