Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ«Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի, «Բանակ» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի և ցուցահանդեսի բացման արարողություններին, ինչպես նաև ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով օգոստոսի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

 Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

 ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։

 Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

 Ընդգծելով հայռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա քայլերի շուրջ:

 Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի և «Բանակ-2020» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բացման արարողությունից հետո, զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների հետ և հաջողություններ մաղթել մրցույթներում:

Խորագիր՝ #34 (1354) 26.08.2020 - 1.09.2020, Նորություններ


24/08/2020