Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Հուլիսի 21-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների հավաք-խորհրդակցու­թյուն:

Քննարկվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ, օրակարգային այլ հարցեր։

Ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալն առանձնացրել է շտկման կարիք ունեցող խնդիրները և հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

Խորագիր՝ Նորություններ


22/07/2020