ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցկացվել զինված ուժերի զորամիավորումներում:
Հրամանատարական կազմը և զինծառայողները ծաղիկներ են խոնարհել մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին նվիրված հուշարձանների մոտ, տեղի են ունեցել ժամկետային զինծառայողի քանդակած խաչքարի բացման, ինչպես նաև պարգևատրման արարողություններ: