Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Ապրիլի 22-ին 1-ին զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։

Ստուգվել են հաստիքային զենքով կրակի վարման հմտությունները և զինծառայողների անհատական պատրաստության մակարդակը: Ներգրավված անձնակազմը հաջողությամբ խոցել է կրակադաշտի բոլոր թիրախները և արժանացել  բարձր գնահատականների։