Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՐՇԱՎԱՅԻՆ ՈՒԺԵՐ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՐՇԱՎԱՅԻՆ ՈՒԺԵՐ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՐՇԱՎԱՅԻՆ ՈՒԺԵՐՓարիզ, 27 հունիսի 1919թ.

Հարգելի՛ պարոն Նախագահ (Վուդրո Վիլսոն)

Համաձայն պարոն (Հենրի) Մորգենթաուի (Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան) հետ Ձեր խորհրդակցության և ինձ հետ մի քանի քննարկումների՝ Հայաստանի հետ կապված, մենք հանդես ենք գալիս հետևյալ համատեղ առաջարկություններով, որոնք պետք է հասցվեն պետությունների (Դաշնակից ուժերի) ղեկավարներին՝ նախքան Ձեր մեկնելը.

1) Մենք առաջարկում ենք Հայաստանում նշանակել մեկ ժամանակավոր ռեզիդենտ հանձնակատար, որը կունենա Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի լիակատար իրավասությունը Հայաստանի դե ֆակտո կառավարության հետ իրենց բոլոր հարաբերություններում՝ որպես այդ կառավարությունների համատեղ ներկայացուցիչ Հայաստանում: Իր պարտականությունների շրջանակում նա կարող է անհրաժեշտ համարել հսկողություն իրականացնելու և խորհրդատվություն տրամադրելու կառավարական տարբեր հարցերի վերաբերյալ և ռուսական, և թուրքական Հայաստանում, ինչպես նաև՝ վերահսկելու օգնության և հայրենադարձության հարցերը՝ մինչ կվճռվի այս տարածքի քաղաքական ճակատագիրը:

2) Եթե տարբեր կառավարությունները համաձայնեն այս ծրագրին, ապա անհապաղ պետք է տեղեկացնել Թուրքիայի և Հայաստանի դե ֆակտո կառավարություններին նրա նշանակման և լիազորությունների մասին: Ավելին, նա կներկայացնի Ամերիկայի օգնության վարչությունը, և Մերձավոր Արևելքի Օգնության հանձնաժողովը ռուսական և թուրքական Հայաստանում կստանձնի ամբողջ պատասխանատվությունը բոլոր աշխատանքների համար:

Այս պաշտոնի համար իդեալական մարդ կլինի գեներալ Հարբորդը, քանի որ, ենթադրում եմ, բոլոր դեպքերում  ցանկալի կլիներ ամերիկացի նշանակել… Ենթադրում եմ նաև, որ այս Առաքելության անձնակազմը անպայմանորեն կազմված կլինի բանակի և նավատորմի սպաներից, որոնք կպահպանեն իրենց կոչումներն ու վարձատրությունները, և  Մերձավոր Արևելքի Օգնության հանձնաժողովը պատրաստ կլինի տրամադրելու միջոցներ, որոնք պահանջվում են կողմնակի ծախսերի համար, մինչև հնարավոր լինի ձեռք բերել նմանատիպ այլ պայմանավորվածություններ:

Հերբերտ Հուվեր

Գեներալ Ջոն Փերշինգը և գեներալ-մայոր Ջեյմս Հարբորդը Սպիտակ տան գործադիր գրասենյակի շենքի դիմաց (այժմ՝ Էյզենհաուերի գործադիր գրասենյակի շենք), որտեղ այն ժամանակ Պատերազմի վարչությունն էր գործում:

Գեներալ Ջոն Փերշինգը և գեներալ-մայոր Ջեյմս Հարբորդը Սպիտակ տան գործադիր գրասենյակի շենքի դիմաց (այժմ՝ Էյզենհաուերի գործադիր գրասենյակի շենք), որտեղ այն ժամանակ Պատերազմի վարչությունն էր գործում:

Միացյալ Նահանգների բանակի գեներալ Ջոն «Բլեք Ջեք» Փերշինգ (1860-1948թթ.): Գեներալ Փերշինգն ընտրվել էր Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից ծառայելու որպես Առաջին աշխարհամարտի ընթացքում Արևմտյան ճակատում գործող Ամերիկյան ռազմարշավային ուժերի հրամանատար, երբ Միացյալ Նահանգները 1917թ. միացավ ռազմական գործողություններին ընդդեմ Գերմանիայի: Ամերիկյան ուժերը Եվրոպայում հաղթանակի բերելու համար Փերշինգի պաշտոնը բարձրացվեց մինչև բացառիկ կոչում՝ Զորքերի գեներալ. այդ յուրահատուկ պատվին  արժանացել է միայն նախագահ Ջորջ Վաշինգտոնը՝ հետմահու:

Նյութը պատրաստել է Վաշինգտոնի

Հայ Ազգային Ինստիտուտը