Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Ապրիլի 8-ից 11-ը 1-ին զորամիավորման զորամասերն անցկացրել են եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ առանձնահատուկ պայմաններում հարձակողական և պաշտպանական մարտերի վարման թեմաներով:

Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել են սահմանված բնագծերը, ստուգվել է զորամասերի և հրամանատարական կազմի պատրաստության աստիճանը:

Խորագիր՝ Նորություններ


14/04/2020