Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



«Անվտանգության կանոնների պահպանումը և ապահովումն առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորման զորամասերում:

Զինծառայողները հրահանգավորվել են զենքի օգտագործման, ռազմական տեխնիկայի շահագործման, պայթուցիկ նյութերի կիրառման և գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


30/01/2020