Հայերեն | На русском | In English
Շաշկին բոլորովին էլ պարզունակ խաղ չէ, ընդհակառակը՝ հետաքրքրաշարժ, ստեղծագործական խաղ է՝ օժտված շատ բարդ խաղային կառուցվածքով: Անչափ գրավիչ և հետաքրքիր խաղ լինելով հանդերձ, առկա են անսպասելիության գործոնը, թաքնված հնարավորությունների, կոմբինացիաների որոնումը: Դրանում ինքներդ կհամոզվեք, եթե փորձեք լուծել «Հայ զինվոր» հանդեսում ձեզ ներկայացվող խնդիրները:
Շաշկի խաղն ավելի քան հինգ հազար տարվա պատմություն ունի: Լուվրում պահպանվում են եգիպտական փարավոնների շաշկու խաղատախտակներ: Իսկ արևելյան արքաների գերեզմանաքարերին պահպանվել են շաշկու խաղատախտակներով պատկերներ (մ.թ.ա 3-րդ հազարամյակ): Այս զարմանահրաշ խաղը սիրել, խաղացել և բարձր են գնահատել թագավորներ, զորավարներ, ժամանակի նշանավոր մտավորականներ՝ Պետրոս Մեծը, Սուվորովը, Նապոլեոն Բոնապարտը, Վոլտերը, Ժան Ժակ Ռուսոն, Չարլզ Դարվինը, Լև Տոլստոյը, Կարլ Մարքսը: Շախմատի աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերն ասել է. «Շաշկին շախմատի արժանապատիվ և զառամյալ մայրն է»:
Շաշկի խաղն աշխարհում ամենից շատ տարածված խաղերից է: Գոյություն ունեն այս խաղի շատ տեսակներ, որոնցից ամենատարածվածը չորսն են՝
Կան նաև ավելի քիչ տարածված տեսակներ, օրինակ` կանադական 144 վանդականոց, իտալական, ֆրանսիական, իսպանական, չեխական և այլն, որոնք ունեն իրենց հատուկ կանոնները:
ՆՇԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Հայաստանի բազմակի չեմպիոն,
IDF վարպետ