Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՆԴԱՊԵՏ ԴԱՎԻԹ ԽԱՉՄԱՆՈՒԿՅԱՆԻ 60 -ԱՄՅԱԿԻՆ



ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՆԴԱՊԵՏ ԴԱՎԻԹ ԽԱՉՄԱՆՈՒԿՅԱՆԻ 60 -ԱՄՅԱԿԻՆՀունվարի 12-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել գնդապետ Դավիթ Խաչմանուկյանի 60-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում: Զինվորականի շիրիմին են այցելել հարազատներն ու զինակից ընկերները,  ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Կադրային զինվորական Դավիթ Խաչմանուկյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտում:  1993 թվականին նշանակվել է մոտոհրաձգային բրիգադի,  1996 թվականին՝  զորամասի հրամանատար, 2001 թվականին՝ ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ:

2002 թվականի սեպտեմբերի 30-ին մահացել է սրտի կաթվածից: Դավիթ Խաչմանուկյանը  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր է:

Խորագիր՝ Նորություններ


14/01/2020