Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԼԱՑԱԿՈՒՄԱԾ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱԳՐԵՍԻՎ ԼԱՑ
ԼԱՑԱԿՈՒՄԱԾ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱԳՐԵՍԻՎ ԼԱՑ

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին օրերին հաճախակիացած այն հայտարարությունները, թե իրենք մտահոգված են Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությամբ: Այդ հայտարարությունները միաժամանակ ուղեկցվում են ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով:

«Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր իսկ սանձազերծած ագրեսիայի հետեւանքների համար նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումը ագրեսիվ լացակումածությանը: Եւ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություն տա սեփական ժողովրդին, թե ո՞ւր են գնացել միլիարդները, որոնց մասին անընդհատ թմբկահարվում էր բոլոր ամբիոններից, և որոնք, իբր, ուղղվում էին բանակը զինելուն, եւ թե ինչո՞ւ բանակցություններում տապալվեց ուժային շանտաժի քաղաքականությունը: Օրինաչափ է նաեւ այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ եւ ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ փակուղում է»,- ասել է Շ.Քոչարյանը: