Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ



Ինդիանայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, մի քանի տարի առաջ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մասին մի քանի գիրք հրատարակած Մարտին Սփեքլերն ասել է, որ արեւմտյան ներդրողները մտահոգ են կոռուպցիայի եւ տնտեսական հիմնախնդիրների պատճառով իրենց ներդրումները Ադրբեջանում երաշխավորված չլինելով: Բացի այդ, նավթի ու գազի գնի հնարավոր անկման եւ արտարժույթի փոխարժեքի տատանման հետեւանքով պահպանվում են տնտեսական ռիսկերը: Իսկ ամենալուրջը պատերազմի վտանգն է:

«Ռուսաստանի` Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը հաշվի առնելով` Ադրբեջանը չի կարողանա խաղաղ ճանապարհով ազատագրել տարածքները: Սեփականությունը կորցնելու կամ որեւէ այլ կերպ տուժելու ռիսկը կզսպի յուրաքանչյուր ներդրողի», – ասել է պրոֆեսորը:

Պատրաստեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
փոխգնդապետ

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ռազմաքաղաքական


26/10/2011