Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ
ՀԵՐՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ

ՀԵՐՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՆոյեմբերի 27-ին   Նոր Հաճընի ավագ դպրոցի  տնօրեն Կ. Գևորգյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հուշ-ցերեկույթ` նվիրված   ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Մղդեսյանի հիշատակին և նրա անվամբ դասարանի բացմանը: Իր խոսքում  դպրոցի տնօրենն ասաց.

-Մեր սիրելի աշակերտ, մեր հպարտություն  Գևորգ Մղդեսյանի մահից հետո ևս  մի ցավ  ապրեցինք. անցած տարի մեզ ցնցեց ևս մեկ հրաշալի աշակերտի` Արթուր Գասպարյանի զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած մահը:

Այնուհետև մեկ րոպե լռությամբ ապրիլյան  պատերազմի զոհերի հիշատակը հարգելուց հետո տնօրենը շարունակեց խոսքը.

ՀԵՐՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ-Յուրաքանչյուր տարի ավանդույթի համաձայն, Գևորգի մահվան օրը այցելում ենք նրա շիրիմին, անպայման հյուրընկալվում Գևորգի մորը` տիկին Անժելային: Հենց այս այցելություններից  մեկի ժամանակ էլ որոշվեց նրա անվամբ դասարան բացել: Մինչև այսօր աչքերիս առաջ է տիկին Անժելայի ուրախությունն ու հպարտությունը և  հետևյալ խոսքերը. «Շնորհակալ եմ տիկին Գևորգյան, Ձեր մտահղացումը  ինձ ապրելու նոր ուժ տվեց»:

Միջոցառման ընթացքում թե՛ աշակերտները և թե’ ուսուցիչները հպարտությամբ հիշեցին, վերապրեցին Գևորգի հետ անցկացրած տարիները: Պատմեցին նրա կատարած սխրանքների մասին, որոնք երբեք չէր բարձրաձայնում ու համեստորեն թաքցնում էր: Միջոցառումն ավարտվեց   «Դասղեկի ժամով».  եկել էին Գևորգի դասընկերները: Դասղեկը ներկա-բացակա արեց: Ներկա էին բոլորը,  դասարանում «բացակա» էր միայն մեկ աշակերտ` Գևորգը: Երբ ուսուցիչը կարդաց նրա անունը, դասընկերները միասին  բացականչեցին`  «Ներկա~». ահա այսպես ավարտվեց հուշ-ցերեկույթն ու անվանակոչության արարողությունը…