Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



5-րդ զորամիավորումում նոյեմբերի 5-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց  տեղակալները, զորամիավորման վարչակազմի սպաները:

Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, զինվորական կարգապահությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանն առնչվող հարցեր, զեկույցներ են ներկայացվել զորամասերում իրականացված աշխատանքների և առաջնային խնդիրների կազմակերպման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


06/11/2019