Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ԶՈՐՔԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ԺԱՄԱՆԵԼ Է «ԱՇՈՒԼՈՒԿ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆ
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ԶՈՐՔԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ԺԱՄԱՆԵԼ Է «ԱՇՈՒԼՈՒԿ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆ

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ԶՈՐՔԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ԺԱՄԱՆԵԼ Է «ԱՇՈՒԼՈՒԿ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցող ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը ժամանել է ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարան:

Հայկական ստորաբաժանումը տեղակայվել է զորավարժարանի տարածքում և իրականացնում է զորավարժության նախապատրաստման աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համալիրների գործարկման ճշգրտում, սարքավորումների ստուգում, հնարավոր բարդությունների հայտնաբերում և անսարքությունների վերացում։

«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 2-ին: Զորավարժությանը մասնակցում է ԱՊՀ անդամ 7 պետություն։