Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՑՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ



ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավարության, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և մագիստրատուրայի ունկնդիրների համար հուլիսի 27-ին  կազմակերպվեց աշխատանքային հանդիպում Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հանրային քաղաքականության և կառավարման բարձրագույն վարժարանի (USC Sol Prise School of Pablic Polisy) կառավարիչների վերապատրաստման գծով տնօրեն, իրավագիտության դոկտոր, կառավարման պրակտիկայի պրոֆեսոր Ֆրանկ Վռամ Զերունյանի հետ:

Հանդիպման և դասախոսության ընթացքում քննարկվել են գիտական և ուսումնական գործընթացների, հեռավար ուսուցման, առաջնորդություն և կառավարում առարկայի հեռանկարային զարգացման ուղիները:

Խորագիր՝ Նորություններ


01/07/2019