Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ



ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆՀայաստանի Առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձի և մայիսյան հերոսամարտերի առթիվ մայիսի 28-ին Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշակոթողների մոտ 3-րդ զորամիավորման անձնակազմի մասնակցությամբ անցկացվել են տոնական միջոցառումներ: Շքերթով մեկնարկած միջոցառումներին զինվորականների հետ միասին մասնակցել են նաև Լոռու և Արագածոտնի մարզային, համայնքային իշխանությունները, 3-րդ զորամիավորման զորամասերին կցագրված ուսումնական հաստատությունների, ԵԿՄ տարածքային վարչությունների, պատանի երկրապահների, կրթական ու մշակութային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, Գուգարաց և Արագածոտնի թեմերի հոգևոր սպասավորներ:

 

Խորագիր՝ Նորություններ


29/05/2019