Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Ամփոփվել են մայիսի 20-ից 24-ը 3-րդ զորամիավորման բազայի վրա անցկացված զինված ուժերի զորամասերի հրամանատարական կազմի հավաքների արդյունքները: Ամփոփիչ զեկույցում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանն անդրադարձել է հրամանատարական հավաքների ընթացքում՝ մայիսի 23-ին, 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացված մարտական հրաձգությամբ գնդային ցուցադրական մարտավարական զորավարժությանը: Զորավարժությունն անցկացվել է անմիջապես զորամասի պահպանության շրջանում՝ հավանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Գեներալ-մայոր Ա.Մակարյանը բարձր է գնահատել հրամանատարական կազմի պատրաստվածության մակարդակը և հավաքների նպատակը համարել լիովին իրագործված: Զեկույցում ընդգծվել է, որ զորամասերի հրամանատարական կազմը ևս մեկ անգամ հաստատել է. զինված ուժերն ունակ են պատվով կատարել առաջադրված մարտական խնդիրները և ապահովել սահմանների անառիկությունն ու խաղաղ բնակչության լիարժեք պաշտպանությունը:

Խորագիր՝ Նորություններ


27/05/2019