Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԵՆ



Մայիսի 18-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում»,  «Տանկային ստորաբաժանումների կառավարում» և «Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտների հետ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է դաշտային ելք:

Կուրսանտները մասնակցում են դաշտային տարբեր գործնական պարապմունքների: Մասնավորապես՝ «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտները կատարում են «Դասակի մարտական հրաձգություն հարձակման ժամանակ» վարժությունը:

Դաշտային ելքը կավարտվի հունիսի 1-ին:

Խորագիր՝ Նորություններ


27/05/2019