Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՌազմական ուսումնական հաստատություններում կադրերի համատեղ պատրաստման ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի գլխավորությամբ, մայիսի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է ռազմական ուսումնական հաստատության գիտաուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսումնամեթոդական բազան: Քննարկվել են հետագա համագործակցության և ռազմական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:

ՀԱՊԿ ներկայացուցիչները շրջել են Ռազմական համալսարանում, ծանոթացել կուրսանտների և ունկնդիրների առօրյային:

Խորագիր՝ Նորություններ


15/05/2019