Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ



Օրերս 1-ին զորամիավորման հրամանատարությունը «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինության աջակցությամբ կազմակերպեց զորամասերից մեկի լավագույն զինծառայողների ուխտագնացություն Տաթևի վանական համալիր: Միջոցառման շրջանակներում անձնակազմը անվճար օգտվեց «ՏաԹևեր»  ճոպանուղու ծառայությունից: Զինծառայողները Տաթևի վանական համալիրի հոգևոր առաջնորդի օրհնությունը ստանալուց հետո շրջեցին տարածքում, ծանոթացան պատմությանը, տեսան Սուրբ Գրիգոր Տաթևացու դամբարանը։ Զինծառայողները մեծ տպավորություններով վերադարձան զորամաս:

Խորագիր՝ Նորություններ


13/05/2019