Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑԱրշակ Գեւորգյան

 

ՆՎԻՐՈՒՄԻ ՏՈՂԵՐ

 

Տողերս վառման քեզ եմ նվիրում,

Ո՜վ հայ ժողովուրդ, որ խենթ պայթեցիր

Քառօրյա կռվում, որպես մի ձուլում,

Որպես մի հոգի, որպես մի բռունցք:

 

Տողերս այրման քեզ եմ նվիրում,

Ո՜վ քաջ կամավոր, որ ելար խրոխտ,

Կյանք ալիքեցիր երկրիդ դիրքերում,

Եվ կամք ձևեցիր, մի կամք անհողդողդ:

 

Տողերս սիրով ձեզ եմ նվիրում

Սփյուռքի՛ հայեր. վտանգի ժամին,

Ձեր հողի կանչին դարձաք դեպի տուն,

Նոր ուժ բերեցիք հայրենի հողին:

 

Տողեր արևեմ այս արև ազգին,

Որ գիտի կռվե՛լ, գիտի պայքարե՛լ,

Որ շողա՛լ գիտի իր վառ ակունքին,

Արարե՛լ գիտի, գիտի քանքարել:

 

 

ԳՈՎՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ

 

Երգում եմ գովքը հերոս տղերքի,

Որ չընկրկեցին թշնամու առաջ,

Հանուն վեհ պատվի, հող հայրենիի,

Չունեցան ո՛չ վախ և ո՛չ էլ նահանջ:

 

Երգում եմ փառքը այն հայ զինվորի,

Ով հանուն լույսի, հանուն վառ կյանքի,

Իր կյանքը տվեց սրբազան հողին՝

Լուսեղեն պսակ իր հավերժ փառքին:

 

Երգում եմ բարքը այն քաջ զինվորի,

Որ դիրքում մնաց քառօրյա կռվում,

Եվ  չնահանջեց ու մնաց արի

Ու կամք պարտադրեց թշնամուն կռվում:

 

Երգում եմ փառքը հոգու կորովի,

Որ թեկուզ կռվում դարձան հաշմանդամ,

Սակայն տոկացին  կյանքում նորովի,

Եվ խինդ խնդացին հար շարունակման…