Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՌՈՍՏԵԽ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՌՈՍՏԵԽ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՌՈՍՏԵԽ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆՌԴ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի հետ։

Կորպորացիայի ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: