Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



ՍՏԵՂԾՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 11:00-ից: Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 26-ին, հետագա նիստերը` երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ը, ինչպես նաև շաբաթ օրերին` մինչև 14:00-ն:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար զանգահարել (010) 52-34-82 հեռախոսահամարով:

Խորագիր՝ Նորություններ


24/12/2018