Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԵՎԱԿ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԱՖՐԻԿԱ



Ծովահենների դեմ պայքարի միջազգային գործողությանը մասնակցելու համար ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մարտանավերի խումբը սեպտեմբերի 13-ին ճանապարհվել է «սև մայրցամաք»` փոխարինելու Հյուսիսային նավատորմի մարտիկներին:

Նրանց խնդիրն է Աֆրիկյան եղջյուրի շրջանում` Ադենյան ծոցում ուղեկցել առևտրական նավերի միջազգային քարավանները: Իսկ ծովահենների հետ անմիջական շփման դեպքում գործի կանցնեն ծովային հետևակի ստորաբաժանումները:

ՌԴ ռազմածովային ուժերը նման գործողությունների մասնակցում են վեցերորդ անգամ:

Խորագիր՝ Նորություններ


14/09/2011