Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ



ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄՍույն թվականի նոյեմբերի 24-ին Նորավանքի վանական համալիրի «Սուրբ Ստեփանոս Նախավկա» եկեղեցում իրականացվել է մկրտության արարողություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորման N զորամասի թվով 26 պայմանագրային զինծառայողներ և կին ծառայողներ: Արարողությունն իրականացվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, ինչպես նաև Վայոց ձորի թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի, զորամիավորման ավագ գնդերեց Տեր Գալուստ քհն. Սահակյանի և գնդերեցներ Տեր Հովհաննես քհն. Մաթևոսյանի ու Գագիկ սրկ. Հակոբյանի մասնակցությամբ:

Արարողությանը ներկա էին նաև զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը և հրամանատարի ԲՀԱԳ  տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը:

Խորագիր՝ Նորություններ


27/11/2018