Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



2018թ. հոկտեմբերի 16-ից 19-ը 3-րդ զորամիավորումում անցկացվում են մարտավարական զորավարժություններ ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների ընդգրկմամբ: Զորավարժության ընթացքում, համաձայն պլանի, ներմուծականներով զարգացվում է իրադրությունը, զորամասերի հրամանատարները գործում են ըստ առաջադրված խնդիրների: Ծավալվել են հրամանատարական և թիկունքի կառավարման կետեր, ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:

Նմանատիպ զորավարժությունները նպատակ ունեն զարգացնելու անձնակազմի վարժվածությունը դաշտային պայմաններում երկարատև մարտ վարելուն, կատարելագործելու հրամանատարների ունակությունները՝ ինքնուրույն որոշում կայացնելու և մարտական խնդրի հաջող կատարումն ապահովելու համար:

 3-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ


18/10/2018