Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԺՆԻ ՏԱԳԻԼՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՏԵՐՄԻՆԱՏՈՐԸ»



Նիժնի Տագիլում անցկացվող սպառազինության և ռազմական տեխնիկայի 8-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացվել է տանկերի աջակցման «Տերմինատոր» մարտական մեքենան:

«Տերմինատոր»-ը Т-90С տանկի բազայի վրա ստեղծված բազմանպատակ մարտական մեքենա է: Նախատեսված է հակառակորդի` հակատանկային նռնականետներով, հրթիռային համալիրներով, ինչպես նաև հրաձգային զենքով զինված կենդանի ուժի ոչնչացման համար:

Այն կարող է խոցել նաև տանկեր ու ՀՄՄ-ներ, ուղղաթիռներ, ցածր բարձրության վրա թռչող դանդաղընթաց ինքնաթիռներ:

Գերազանց պաշտպանվածության և շարժունակության շնորհիվ «Տերմինատոր»-ը կարող է կիրառվել լեռնային և անտառային տեղանքներում և քաղաքային պայմաններում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


09/09/2011