Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒՐՍԱՆՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ԿՈՒՐՍԱՆՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՀՀ բուհերում տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար ռազմամասնագիտական դասընթացների ծրագրի շրջանակներում 2018թ. հուլիսի 2-ից հուլիսի 31-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորումում անցկացվեցին բարձրագույն կրթությամբ շրջանավարտների հավաք¬ներ:

Հավաքի երեսուներեք մասնակիցները, որոնք նախապես ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում արդեն անցել էին երկուսուկեսամյա դասընթացներ, պարապմունքների վերջնական փուլն անցկացրին «Նուբարաշեն» զինավանում:

Հավաքները վարում էին 5-րդ զորամիավորման առավել պատրաստված սպաները. ընդհանուր առմամբ, գործընթացը կազմակերպվել էր բարձր մակարդակով:

Ծրագրով նախատեսված դասընթացների ավարտից հետո շրջանավարտները կընդունեն զինվորական երդում, նրանց կշնորհվի առաջին՝ սպայական «լեյտենանտ» զինվորական կոչումը, և նրանք կանցնեն պայմանագրային զինծառայության՝  վիճակահանությամբ՝ որպես դասակի հրամանատարներ, 2 տարի ժամկետով մեկնելով իրենց զորամասեր:

Գերազանց գնահատականով ավարտած շրջանավարտներին կտրվի հնարավորություն՝ անձամբ ընտրելու իրենց ծառայության վայրը:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ Նորություններ


01/08/2018