Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը և իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում, հայ-ադրբեջանական պետական սահմանին, նաև նախիջևանյան հատվածում: Քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

Խորագիր՝ Նորություններ


31/07/2018