Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԳնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում անցկացվեց եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում իրականացվեցին զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանական և հարձակողական օպերացիայի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ:

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ նախ զորամասերը բերվեցին մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, ապա իրականացվեցին տագնապով վերկացի և նստեցման շրջանի զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման, կահավորման աշխատանքներ:

Զորավարժության ղեկավար, զորամիավորման հրամանատար, գնդապետ                               Ժ. Պողոսյանը  վերադաս հրամանատարությունից ստանալով պաշտպանական օպերացիայի նախապատրաստման և վարման օպերատիվ դիրեկտիվը, սկսեց աշխատանքը՝ համաձայն օպերացիայի մտահղացման:

Հրամանատարները զորավարժության ղեկավարին զեկուցեցին պաշտպանական մարտի մտահղացման վերաբերյալ: Կատարվեց տեղազննում: Հրամանատարը տեղանքում ստորաբաժանումների հրամանատարությանը ցուցումներ տվեց աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:

Կազմվեց տեղազննման պլան, համապատասխան օղակներն անցան հաշվարկների կատարման:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՀրամանատարները որոշեցին  գործողությունների մտահղացումը,  կատարեցին տեղագրական և մարտավարական կողմնորոշումներ, տեղանքում ճշգրտեցին հակառակորդի հավանական գործողությունները՝ բծախնդրորեն հաշվի առնելով զորամիավորման հրամանատարի որոշման բոլոր մանրամասները:

Վերջում մշակվեցին և հաստատվեցին մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Զորավարժության ընթացքին հետևում, զինվորական մասնագիտական  գիտելիքներով, փորձով, խորհրդատվությամբ հանդես էին գալիս ՀՀ ԶՈՒ  օպերատիվ վարչության բարձրաստիճան սպաները՝ ԶՈՒ օպերատիվ վարչության պետի տեղակալ, գնդապետ Վ. Շարյանի ղեկավարությամբ:

1-ին բանակային զորամիավորումում անցկացված եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունները ցույց տվեցին, որ զինծառայողների պատրասության մակարդակը բարձր է. նրանք ունակ են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին  զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


26/07/2018