Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ



ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ՄԱՍԻՆՀնդկաձավարը բացառիկ մշակաբույս է, որի հայրենիքը համարվում են Հնդկաստանի և Նեպալի լեռնային շրջանները, որտեղ այն մշակել են մոտ 4 հազար տարի առաջ:

 

♦Հնդկաձավարը սպիտակուցի հիանալի աղբյուր է

Անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ հնդկաձավարի սպիտակուցը մոտ է կենդանական ծագման սննդամթերքին և այդ պատճառով համարվում է մսին համարժեք: Միաժամանակ, շատ ավելի դյուրամարս է:

 

♦ Հնդկաձավարը կանոնավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը

Հնդկաձավարի շիլա ուտելուց հետո շաքարի մակարդակը դանդաղ է բարձրանում, այլ ոչ թռիչքաձև, ինչպես այլ ածխաջրերի օգտագործման դեպքում:

 

♦ Հնդկաձավարն էկոլոգիապես մաքուր մթերք է

Սա թերևս միակ մշակաբույսն է, որը չի հաջողվել գենետիկորեն վերափոխել: Հնդկաձավարում նիտրատներ, պեստիցիդներ և հերբիցիդներ չկան: Այն հիանալի աճում է առանց պարարտանյութերի:

 

♦Հնդկաձավարը տրամադրություն է բարձրացնում

Ապացուցված է, որ հնդկաձավարի շիլան հանգեցնում է հոգեհուզական վիճակի և գլխուղեղի աշխատանքի բարելավմանը, ինչպես նաև ապահովում է բարձր տրամադրություն:

 

♦Շաքարը չեզոքացնում է հնդկաձավարի օգտակար հատկությունները

Հնդկաձավարը չի կարելի խառնել շաքարի հետ. շաքարը չեզոքացնում է հնդկաձավարի բոլոր օգտակար հատկությունները:

 

♦Հնդկաձավարն օգնում է դուրս բերել վատ խոլեստերինը

Այս ձավարն օրգանիզմից դուրս է բերում վնասակար խոլեստերինը, ինչը հատկապես կարևոր է տարեցների համար: Տարիքի հետ անոթներում ավելանում են խոլեստերինային կուտակումները, ինչը հանգեցնում է անոթների անանցանելիության, ուղեղի արյան շրջանառության նվազման և ավելի լուրջ հետևանքների:

 

♦Հնդկաձավարը գերազանց հատիկավոր է դիետա պահողների համար

Հնդկաձավարն անփոխարինելի է այն մարդկանց համար, ովքեր դիետա են պահում: Չնայած իր կալորիականությանը՝ այս հատիկավորը պարունակում է 1,5-3 անգամ ավելի օգտակար վիտամիններ և տարրեր, քան մյուս հատիկավորները: Այն լավ է դուրս բերում հեղուկն օրգանիզմից, մաքրում է օրգանիզմը և արագացնում նյութափոխանակությունը:

 

♦Կանաչ հնդկաձավարի ծիլերը շատ օգտակար են

Շատ օգտակար են հնդկաձավարի ծիլերը, որոնք կարելի է աճեցնել տանը և օգտագործել աղցաններում և ապուրներում: Հնդկաձավարի այսպիսի օգտագործումը նվազեցնում է սրտի, արյունատար անոթների, աղեստամոքսային տրակտի, վահանաձև գեղձի հիվանդությունների ռիսկը:

 

♦Հնդկաձավարը բարձրացնում է դիմադրողականությունը

Հնդկաձավարը հարուստ է ֆոլաթթվով, որը նպաստում է օրգանիզմի ընդհանուր կայունությանն արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ:

 

♦Հնդկաձավարը հարուստ է երկաթով

Հնդկաձավարում երկաթի առկայությունը շատ օգտակար է անեմիայով տառապող մարդկանց համար:

Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Ռազմական


07/06/2018