Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸՀՀ զինված ուժերում մեկնարկել է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային առաջնության եզրափակիչ փուլը: Զորամասերից մեկում անցկացվել է եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա է եղել նաև ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Նա շնորհավորել է սպարտակիադայի մասնակիցներին իրենց զորամասերում և զորամիավորումներում ընտրական փուլերը հաղթահարելու կապակցությամբ, հաջողություններ և արժանապատիվ պայքար մաղթել եզրափակիչ փուլում:

Նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները համաբանակային փուլում կմրցեն հրաձգության, ռազմամարզական եռամարտի, քառամարտի մրցաձևերում: Կլինեն նաև կրոսավազք, կողմնորոշում տեղանքում և ռազմականացված այլ մրցույթներ:

Համաբանակային սպարտակիադայի արդյունքները կամփոփվեն հունիսի 9-ին:

Խորագիր՝ Նորություններ


05/06/2018