Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ-2018» ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԶՆՆՄԱՆԸ



ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ-2018» ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԶՆՆՄԱՆԸՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն նաև ՌԴ` Պենզա, Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների պլանավորված միջոցառումների անցկացման վայրերի տեղազննմանը:

Խորագիր՝ Նորություններ


22/05/2018