Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆԱպրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է կրակային զորավարժություն, որի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում զորավարժության կրակային փուլին ներկա էր նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Զորավարժության նպատակը սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրի շրջանակում ձեռք բերված ռազմատեխնիկական նոր, գերժամանակակից միջոցների հնարավորությունները փորձարկելն էր, անձնակազմի մարտավարամասնագիտական հմտություններն ու գործնական ունակությունները կատարելագործելը:

Զորավարժության ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ զինանոցի համալրման աշխատանքները շարունակական կլինեն՝ նպաստելով հայկական զինուժի առավել արդիականացմանը:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ4-րդ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հանդիպել է սպայակազմի հետ, անդրադարձել վերջին օրերին հանրապետությունում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին: Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ Երևանում և մարզերում տեղի ունեցող զանգվածային միջոցառումները կարող են բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական գործընթացների, մասնավորապես՝ զորահավաքային խնդիրների կատարման վրա։ Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ներքին անկայունությունը կարող է լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության վրա, ինչի նախանշաններն արդեն նկատվում են: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը սպաներին հորդորել է լինել առավել զգոն և հետևողական՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման և ծառայության կազմակերպման հարցերում՝ խստորեն ուշադրության կենտրոնում պահելով զինանձնակազմի շրջանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը և կանոնադրային հարաբերությունները:

Այնուհետև Վիգեն Սարգսյանը և Մովսես Հակոբյանը բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են Սիսիան քաղաքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը խորհրդակցություն է  անցկացրել նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Քննարկվել են քաղաքացիական որոշ հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորման, բուժսպասարկման որակի բարելավման հարցերը: