Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ



ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԱպրիլի 2-ին, ի հիշատակ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված խիզախ մարտիկների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի  անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները, տարածքային զինկոմիսարիատների սպաների ուղեկցությամբ, այցելել են հերոսների ընտանիքներ:

Հիշատակի և տոն օրերին ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները պարբերաբար այցելում են հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված զինծառայողների և ազատամարտիկների հարազատներին: Պաշտպանության նախարարի հրամանով յուրաքանչյուր կուրսանտ կցագրված է մեկ ընտանիքի:

Այցելությունների նպատակը հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած տղաների սխրանքը մշտական ուշադրության կենտրոնում պահելն ու վերարժևորելն է, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին նրանց օրինակով ոգեշնչելը:

Խորագիր՝ Նորություններ


02/04/2018