Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՊԿ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՈՒԺԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԱՆՈՂՆԵՐԻ ԴԵՄ



Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մինսկում օգոստոսի 30-ին քննարկել են պայմանագրի անդամ պետություններում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը միայն կոլեկտիվ համաձայնության դեպքում թույլ տալուն, ՀԱՊԿ-ի և նրա անդամ հանդիսացող պետությունների ներքին գործերին այլ պետությունների միջամտությունը բացառելուն, ինչպես նաև օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերը պետական հեղաշրջումների փորձերն արգելելու համար օգտագործելուն առնչվող հարցեր:

Բելառուսի նախագահը, մեկնաբանելով հանդիպումը, նշել է, որ թեև այսր ոչ ոք պատերազմ չի հայտարարում ՀԱՊԿ անդամ պետություններին, սակայն շատ ուժեր անում են ամեն ինչ՝ պետական հեղաշրջումներ իրականացնելու համար և անհրաժեշտ է պահպանել ՀԱՊԿ անդամ պետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

Նա միաժամանակ հավելել է, որ ՀԱՊԿ-ի պահպանման համար անհրաժեշտ է շուտափույթ կերպով համալրել ու վերազինել օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


31/08/2011