Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ»



«ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ»Փետրվարի 19-ին՝ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա շրջանակում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում պաշտոնապես բացվեց Մանկապատանեկան գրքի 14-րդ տոնավաճառը:

Տոնավաճառի ընթացքում իրականացվում է նաև «Նվեր զինվորին» ակցիան, որի շրջանակում հրատարակիչներն առաջարկում են գրքեր՝ 20-30 տոկոս զեղչերով: Ցանկացողները կարող են գնել, ընծայագրել և նվիրաբերել հայ զինվորին: Տոնավաճառի ավարտից հետո հավաքագրված գրքերը կուղարկվեն զորամասեր: Ինչպես տեղեկացրեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, արդեն երկրորդ տարին է, որ իրականացվում է «Նվեր զինվորին» ակցիան: Անցյալ տարի ակցիայի շրջանակում 200 միավոր գիրք էր հավաքվել, որը նվիրաբերվեց Հադրութի զորամասի նորաբաց գրադարանին: «Այս տարի դեռ չի որոշվել, բայց պաշտպանության նախարարության հետ կքննարկենք և գրքերը կառաքենք այն գրադարանները, որտեղ դրանք անհրաժեշտ են: Գրքերը նոր են, մանկական չեն, երիտասարդներին հասցեագրված գրքեր են, համաշխարհային գրականության լավագույն նմուշներ, որոնք, կարծում եմ, կլրացնեն զինվորի ազատ ժամանակը»,- ասաց նա:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

 

Խորագիր՝ Նորություններ


22/02/2018