ՔԵԶ ՀԱՄԱՐ…
-Ես Օմարի բարձունքին եմ, ամպերից, արծիվներից ու կայծակներից վերև։ Դիմացս թշնամին է, նույն վախկոտ թշնամին։ Եղանակը նկարագրելու կարիք չկա, որովհետև 3500 մետր բարձրության վրա ամեն ինչ պարզ է։
Ինձ ու ինձ պես տղերքի համար ընդհանրապես էական չէ կլիման, ժամը, բարձրությունն ու այն տարածությունը, որ պիտի հաղթահարեմ՝ մի քանի վայրկյան հետդ խոսելու համար։ Ինչքան բան կտայի՝ քո մի համբույրին ու գրկախառնությանն արժանանալու համար։ Դու ես ինձ ուժ տվողը, հույս տվողը, ցուրտ խրամատում տաքացնողը, քեզ համար եմ ապրում իմ ամեն օրը։
Քեզ համար…
Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Ազգային բանակ