Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՓետրվարի 8-ին զորամասում անցկացվեց մարտական պատրաստականության մարտավարաշարային ցուցադրական պարապմունք՝ «Զորամասի գործողությունները մարտական պատրաստականության աստիճանների բերելիս» թեմայով՝ զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների, տեղակալների, գումարտակի հրամանատարների և շտաբի պետերի մասնակցությամբ: Պարապմունքների համար բացազատվել են երեք ուսումնական կետեր: 

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԱռաջին ուսումնական կետի պարապմունքի ղեկավար, զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Արտակ Բուդաղյանը ներկայացրեց «Զորամասի հերթապահի գործողությունները զորամասը մարտական պատրաստականության աստիճանների բերելիս» թեման, համաձայն որի՝ ցուցադրվեցին բարձր մարտական պատրաստականության բերման ազդանշանների հասցման եղանակներն ու միջոցները, այնուհետև զորամասի հերթապահի և նրա օգնականի համապատասխան գործողությունների հաջորդականությունը: Սպաները գործեցին ինչպես իրական պայմաններում և կարողացան սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտականությունները: Երկրորդ ուսումնական կետի պարապմունքի ղեկավար, զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Պողոսյանը ներկայացրեց «Անձնակազմի գործողությունները տագնապ ազդանշան ստանալիս» թեման, համաձայն որի՝ ցուցադրվեցին ստորաբաժանման գործողությունները՝ տագնապի ազդանշան ստանալու պահից մինչև հավաքակայան մեկնելը: Ստորաբաժանման հրամանատարական կազմը կարողացավ ժամանակին կատարել ազդանշանով սահմանված նորմատիվը, որի համար արժանացան զորամիավորման հրամանատարի գովեստին: Երրորդ ուսումնական կետի պարապմունքի ղեկավար, զորամիավորման հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմենակյանը ներկայացրեց «Սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստումը մարտական պատրաստության տարբեր աստիճանների բերելիս» թեման, որն ընդգրկել էր հետևյալ հարցերը՝ վերահսկողական զննումը երթից առաջ, ավտոհավաքակայանից տեխնիկայի դուրս գալուց առաջ վարորդի գործողությունները, մեքենայի ավագի պարտականությունները, զորքերի   ՍՌՏ ապահովումը մարտի նախապատրաստվելու ժամանակ, որը նույնպես կատարվեց լավ:

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՑուցադրական պարապմունքին մասնակից սպաները իրենց գործնական կարողությունները  կատարելագործելու նպատակով բարձրացված մի շարք հարցերին ստացան լիարժեք պատասխան: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը կարևորելով նման  դաս-պարապմունքները՝ նշեց, որ նախատեսված և ժամանակին անցկացվող ցուցադրական, հրահանգչամեթոդական և գործնական մարզումները նպաստում են զորամասի` տարբեր խնդիրներ կատարող անձնակազմի հմտությունների կատարելագործմանը, և արդյունքն էլ լինում է մշտական վարժված, զգոն վիճակը, նաև՝ անվտանգ ծառայությունը: Նա հրահանգավորեց տեղերում ևս անցկացնել նմանատիպ պարապմունքներ՝ անձնակազմերի ընդգրկումով:

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Ազգային բանակ


15/02/2018