Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Т-50-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԱՀԱՐԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ Է
Т-50-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԱՀԱՐԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ Է

ՄԱՔՍ-2011 ավիացուցահանդեսի ժամանակ ռուսական Т-50 հեռանկարային կործանիչի նախատիպի վերթիռի ժամանակ շարժիչի հետ կապված անսարքության պատճառ է եղել ուժային կայանի ավտոմատիկայի խափանումը:

Կործանիչի համար շարժիչներ արտադրող «Սատուրն» ձեռնարկության ներկայացուցիչները հայտարարել են, որ ինքնաթիռի շարժիչը չի վնասվել, գործել է լիարժեք, այժմ էլ սարքին է և պատրաստ է փորձարկումների հաջորդ փուլին:

Ավտոմատիկայի աշխատանքում գրանցված բոլոր թերացումները հայտնաբերվել և շտկվել են: