Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

MANGUSTA



Հիմնական
մարտավարատեխնիկական տվյալներ

Երկիր Իտալիա
Տեսակ Հարվածային ուղղաթիռ
Ընկերությունը Agusta
Առաջին թռիչքը 1983թ.
Առավելագույն թռիչքային քաշը 4100 կգ
Թռիչքային հեռավորությունը 630կմ
Թռիչքային բարձրությունը 6500 մ
Առավելագույն արագությունը 315 կմ/ժ
Անձնակազմը 2 մարդ

Իտալական Ագուստա ընկերության «Մանգուստ» հարվածային ուղղաթիռն ի սկզբանե ստեղծված է հակառակորդի տանկերի, զրահապատ մեքենաների դեմ պայքարի, ինչպես նաև հետախուզական գործողություններ կատարելու համար: Կարող է հանդես գալ նաև օդային թիրախների դեմ պայքարի համար` իր «երկինք-երկինք» ինֆրակարմիր գլխիկավոր հրթիռներով: Ա129 «Մանգուստ» ուղղաթիռի ստեղծման աշխատանքները սկսվել են 1973 թ.: Արտադրությունը սկսվել է 1992թ.: Ա129 «Մանգուստը» ստեղծվել է միափեռանի կառուցվածքով: Ունի երկու շարժիչ ինֆրակարմիր ճառագայթների կլանմամբ, որը մեծապես փոքրացնում է ջերմային ինքնուղղորդման գլխիկներով հրթիռներից խոցվելու հավանականությունը: Այս ուղղաթիռը կարող է կրել 8 հակատանկային կառավարվող և 4 բլոկ ոչ կառավարվող հրթիռներ: Ունի 12.7մմ հրանոթ: Բավական լավ զրահապատ լինելու շնորհիվ ընդունակ է դիմակայել 12.7մմ տրամաչափի հրանոթի գնդակներին: Իսկ օդաչուի խցիկն այնպես է կառուցված, որ վթարի կամ խոցման դեպքում 13մ վայրկյան արագությամբ ընկնելիս անձնակազմի կենդանի մնալը հավասար է 0.9: Գիշերով կամ եղանակային վատ պայմանների ժամանակ թիրախների որսումն օդաչուն կարող է կատարել ինֆրակարմիր ջերմացույցի միջոցով: «Մանգուստը» բավական ճկուն և մարտական լայն հնարավորություններ ունեցող ուղղաթիռ է: Ու թեև ունի մարտական հնարավորությունների մեծ պաշար, սակայն այդ նույն հնարավորություններով զիջում է վերը նշված ուղղաթիռներին: Այն յոթերորդն է: Ավելացնենք նաև, որ Ագուստա ընկերության հետ պայմանագրի հատուկ արտոնագրով Թուրքիան արտադրում է «Մանգուստ» ուղղաթիռներ: Չի բացառվում, որ մոտ հեռանկարում Ադրբեջանը կցանկանա գնել «Մանգուստ» ուղղաթիռներ:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Ռազմական


24/08/2011