Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿԱԶՄԱԼՈՒԾՈՒՄ Է ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿԱԶՄԱԼՈՒԾՈՒՄ Է ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

Սլովակիայի Անվտանգության խորհուրդը որոշել է կազմալուծել երկրի զինված ուժերի տանկային ստորաբաժանումները:
Որոշման պատճառը երկրի ռազմական գերատեսչության տարեցտարի նվազող բյուջեն է, որի միջոցներով զինվորականները չեն կարողանում լուծել բոլոր անհրաժեշտ խնդիրները:

Չեխոսլովակիայի բաժանումից հետո Սլովակիան ստացել է շուրջ 1000 տանկ: Այժմ շարքում են միայն 30-ը, սակայն նույնիսկ դրանց շահագործման ծախսերը նախարարության «գրպանին» համապատասխան չեն:

Քննարկվում են ծախսերի կրճատման այլ տարբերակներ ևս: Մասնավորապես նախատեսվում է կրճատել զինված ուժերի գեներալների և գնդապետների թիվը: Միջոցներ խնայելու նպատակով նույնիսկ ուսումնասիրվում է Չեխիայի և Սլովակիայի բանակների միավորման հնարավորությունը: Այդ հարցը կքննարկվի հոկտեմբերին` երկու երկրների կառավարությունների համատեղ նիստի ժամանակ: