Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՉԵՆ ԼԻՆԻ



Հատուկ շինարարության դաշնային գործակալությունը մինչև տարեվերջ կառանձնացվի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից` դառնալով ինքնուրույն շինարարական կազմակերպություն` 130 միլիարդ ռուբլի տարեկան բյուջեով:

Գործակալության կազմում ծառայող ավելի քան 3000 զինվորական շինարարների մի մասը կզորացրվի, մի մասն էլ կնշանակվի քաղաքացիական հաստիքների:
Գործակալության մասնագետները կառուցում են ռազմածովային բազաներ, ռազմափորձադաշտեր, օդանավակայաններ, տիեզերական կայաններ, ատոմային օբյեկտներ և այլն: Մինչև 2020թ. ՌԴ զինված ուժերի վերազինման ծրագրի շրջանակներում նրանք ապահովված են 1 տրիլիոն ռուբլի երաշխավորված պատվերով:

Առաջիկայում նախատեսվող ամենախոշոր ծրագրերն են Նովոռոսիյսկի ծովային ռազմաբազայի, Հեռավոր Արևելքում «Վոստոչնի» («Արևելյան») տիեզերակայանի կառուցումը, Կամչատկայի ավիացիոն ենթակառուցվածքների ընդլայնումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


12/08/2011